Հինգշաբթի

Ֆլամինգո- Ֆլամինգոներն աշխարհի ամենամեծ թռչուններից են: Որոշ տեսակներ կարող են հասնել մոտ 1,5 մետր բարձրության: Բացի այդ, նրանց թևերի բացվածքը կարող է հասնել 2,5 մետրի: Ֆլամինգոները զարմանալի թռչուններ են, որոնք ուշադրություն են գրավում նաև իրենց անհավատալի գեղեցկությամբ։ Ֆլամինգոների ամենագեղեցիկ հատկանիշներից մեկը նրանց գույնն է։ Ֆլամինգոների ձագերը ծնվում են մոխրագույն բմբուլներով, բայց ժամանակի ընթացքում նրանց փետուրները ստանում են անհավանական վարդագույն կամ նարնջագույն երանգ: Ֆլամինգոների գույնի պատճառը վարդագույն պեգմենտներ ունեցող ջրիմուռներն են, որով թռչուններն սնվում են։ Ֆլամինգոներն ունեն նուրբ ու երկար ոտքեր և պարանոց, որոնց շնորհիվ նրանք իրենց օրն անցկացնում են ջրերի մեջ՝ սնունդ փնտրելով։ Ֆլամինգոյի կտուցը թեքություն ունի, որի շնորհիվ նա ջրից կարողանում է առանձնացնել ջրիմուռները։  Ֆլամինգոներն աշխարհի ամենաբարձր և ամենամեծ թռչուններից են: Ֆլամինգոների որոշ տեսակներ կարող են հասնել մոտ 1,5 մետր բարձրության: Բացի այդ, նրանց թևերի բացվածքը կարող է հասնել 2,5 մետրի: Ֆլամինգոները ապրում են մեծ գաղութներով, ամբողջ կյանքի համար ունենում են մեկ զուգընկեր, ում նկատմամբ հոգատարություն են ցուցաբերում  և հաճախ կիսվում սնունդով։

Առաջադրանքներ

1․ Տեքստից դուրս գրեք ամենա նախածանցով երեք բառ, օրինակ՝ ամենաերկար- ամեն+երկար։
2․ Ի՞նչն է պատճառը, որ ֆամինգոները վարդագույն են։
3․ Ըստ քեզ գեղեցի՞կ է ֆլամինգոն, ի՞նչն է քեզ դուր գալիս նրա արտաքինից, ի՞նչը դուրդ չի գալիս։
4․ Ֆլամինգոյի ձագը իր մայրիկի նման վարդագու՞յն է։
5․ Ընդգծված բայերը դրեք ուղիղ ձևով։

ուրբատթ

Ոզնիներ- Ոզնիները բավական անսովոր արարածներ են: Ոզնիների մասին հետաքրքիր փաստերը բազմաբնույթ են և բազմազան: Այս կենդանիները Երկրի վրա հայտնվել են մոտ 15 միլիոն տարի առաջ: Աշխարհում կա ոզնիի մոտ 17 տեսակ: Ոզնին միջատակեր կենդանի է, բայց ուտում է նաև մրգեր, բանջարեղեններ, շատ է սիրում կաթ խմել: Ոզնու մարմնի վրա կա մոտ 10,000 ասեղ: Այդ ասեղները թարմացվում են երեք տարին մեկ անգամ: Ասեղները ոզնու վրա աճում են շուրջ մեկ տարի: Ոզնիների մասին կա սխալ կարծիք, թե նրանք մկների որսորդ են։ Իրականում դա անհնար է, որովհետև ոզնին երբեք չի կարողանա հասնել մկան հետևից: Ոզնիները մի փոքր կույր են, բայց նրանք շատ լավ տարբերում են գույները: Վտանգի ժամանակ ոզնին վերածվում է փշոտ գնդակի։ ոզնիները ունեն բնական հակաթույն ամենավտանգավոր թույների նկատմամբ ինչպիսին են մկնդեղը և սնդիկի թույնը։ Ոզնիները ձմռանը 128 օրով քուն են մտնում։ Ձմեռելու ժամանակ ոզնին կորցնում է իր սեփական քաշի մեծ քանակությունը, հետեւաբար, արթնանալուց հետո նա սկսում է ուտել: Երբ ոզնիները սկսում են բարկանալ, նրանք ծիծաղելի փնթփնթում են: Ոզնիները ծնվում են ամբողջովին կույր և առանց ասեղների: Նորածին ոզնիների աչքերը բացվում են միայն 16-րդ օրը: Ոզնիները լողալ գիտեն, բայց վախենում են ջրից։

Առաջադրանքներ

1․ Եթե նոր ծնված ոզնուն բռնես, մատներդ կծակի՞։
2․ Եթե ոզնին ընկնի լողավազանի մեջ ի՞նչ կլինի։
3․ Ճի՞շտ է այն պնդումը, թե ոզնիները մկների լավ որսորդներ են։
4․ Ճի՞շտ է, որ ոզնու ասեղները աճում են ու ամբողջ կյանքում դրանք մնում են։
5․ Հետևյալ բառերին այնպիսի վերջավորություն տուր, որ պատասխանեն ինչի՞ն հարցին՝ ոզնի, գույն, ձմեռ, աչք, տարի, ասեղ, միրգ։

Քրդերը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրդերը Հայաստանում (քրդ.՝ Kurdên Ermenistanê) կազմում են հետխորհրդային տարածքում բնակվող պատմականորեն նշանակալի քուրդ բնակչության զգալի մասը, որն ապրում է հիմնականում Հայաստանի արևմտյան մասում։ Նախկին ԽՍՀՄ-ի քրդերը Նոր տնտեսական քաղաքականության տարիներին՝ 1920-ական թվականներին, սկսել են քրդերեն գրել հայերեն տառերով, ապա 1927 թվականին՝ լատինատառ, ապա 1945 թվականին՝ կյուրեղագիր, իսկ հիմա՝ և՛ կյուրեղագիր, և՛ լատինատառ[2]։

Կորենիզացիայի քաղաքականության տարիներին խորհրդային կառավարությունը Հայաստանի քրդերին ապահովել է ռադիոյով, ինչպես նաև մայրենի լեզվով կրթությամբ և մամուլով։ Խորհրդային Հայաստանի իշխանությունները հիմնել են քրդերեն «Ռյա թազա» (Նոր ուղի) թերթը, ինչպես նաև Երևանից հեռարձակվող քրդալեզու ռադիո։ Քրդերի մասին առաջին ֆիլմը՝ Զարեն, նկարահանվել է 1926 թվականին Հայֆիլմի կողմից, իսկ առաջին քրդական վեպը՝ «Քուրդ հովիվը», որը գրվել է Արաբ Շամիլովի կողմից, հրապարակվել է 1935 թվականին Երևանում։ Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետում կա քրդական բաժին[2]։

ՀՀ 2011 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ Հայաստանում բնակվում էր 35 308 եզդի և 2 162 քուրդ բնակիչ[1]։ Քրականան և եզդիական համայնքներն ունեն մեկական ներկայացուցիչ ՀՀ Ազգային ժողովում։ Ազգային ժողովում քրդական համայնքը ներկայումս ներկայացնում է Կնյազ Հասանովը, իսկ եզդիական համայնքը՝ Ռուստամ Բաքոյանը[3][4]։

Քրդական ծագմամբ Շադդադյանների հարստությունը, որը տիրել է ժամանակակից Հայաստանի Հանրապետության տարածքի որոշ հատվածների X-XII դդ․, Արևելյան Հայստանում քրդերի ներկայության առաջին վկայությունն է[5]։ Միջնադարում քրդերի ներկայությունը Հարավային Կովկասում փոքր է եղել[5]։ Քրդական ցեղախմբեր XVIII դարում հարավից սկսել են չվել Արևելյան Հայաստան, հաստատվելով հիմնականում Արարատյան դաշտավայրում[5]։ Որոշ մուսուլման քրդեր հաստատվել էին Արևելյան Հայաստանում XIX դարի սկզբին, սակայն նրանց մեծ մասը մինչև XX դարի սկիզբը վերաբնակվել էր ժամանակակից Ադրբեջանի Հանրապետության տարածքում։ XIX դարի երկրորդ կեսին և XX դարի սկզբին եզդիները հաստատվել են Անդրկովկասում՝ փախչելով Օսմանյան կայսրությունում թուրքերի և քրդերի իրականացրած հալածանքներից[5][6]։

Հայաստանի առաջին հանրապետության տարիներին քրդերը ստացել են քաղաքական իրավունքներ․ Հայաստանի ազգային ժողովի կազմում ընտրվել է նաև քրդական համայնքի ներկաչացուցիչ, իսկ որոշ քրդեր դարձել են հայկական բանակի սպաներ և կազմավորել քրդական կամավորական գնդեր[7]։ Քրդերի մի մասը, մասնավորապես Կարսի մարզում, միացել է Հայաստանի թյուրքախոս բնակչության խռովություններին ընդդեմ Հայաստանի Հանրապետությանը[8]։

Խորհրդային տարիներին Հայաստանում մեծ թվով քրդերեն գրականություն է հրապարակվել, ստեղծվել են ազգային դպրոցներ և ռադիո։ Ըստ Սովետական մեծ հանրագիտարանի՝ Խորհրդային Հայաստանը քրդական գրականության հիմնական կենտրոնն է եղել[9]։ 1925 թվականին Հայաստանի քրդերի համար բացվել են ավելի քան 50 դպրոցներ[10]։

1937 թվականին՝ Ստալինյան բռնաճնշումներ ժամանակ, Հայաստանի շատ քրդեր դարձել են դրանց զոհը և աքսորվել Հայաստանից դեպի Սիբիր և կենտրոնական Ասիայի հանրապետություններ[5][11]։

Ղարաբաղյան հակամարտության բռնկումից հետո Հայաստանում բնակվող քրդերի մեծ մասը լքել է երկիրն ադրբեջանցիների հետ միասին, որոնց հետ փոխկապակցված էին կրոնական, մշակութային և բարեկամական հարաբերություններով[6]։ Այնուհետ նրանք մնացել են Ադրբեջանում կամ արտագաղթել են Ռուսաստանի Դաշնություն (մասնավորապես՝ Կրասնոդար)[5][12]։ Այժմ Հայաստանում չափազանց քիչ քրդեր են մնացել (ըստ քրդագետ Գառնիկ Ասատրյանի՝ 1998 թվականի դրությամբ նրանց թիվը մոտ հարյուր հոգի էր կազմում)[13]։

Խորհրդային ժամանակաշրջանում քրդերն ու եզդիները նույնացվում էին։ 1980-ական թվականներին եզդիական համայնքի որոշ առաջնորդներ պահանջել են իշխանություններից, որպեսզի եզդիները ճանաչվեն իբրև ինքնուրույն և առանձին ազգություն։ 1989 թվականի խորհրդային վերջին մարդահամարի տվյալներով, նախկինում քուրդ համարվող 60 000 հոգուց 52 700 հոգի որպես եզդի է ներկայացել[6]։ 1989 թվականից ի վեր մարդահամարներում քրդերը և եզդիները առանձին են հաշվվում, իսկ եզդիների բարբառը, որը քուրմանջիի բարբառ է, համարվում է առանձին լեզու՝ եզդիերեն (էզդիկի)[6][14]։

Այնուամենայնիվ, որոշ եզդիներ չեն ժխտում իրենց մշակութային և այլ կապերը քրդերի հետ և կամ իրենք իրենց քուրդ են համարում[12][14][15][16]։

Քրդական հետազոտությունների կենտրոնի տնօրենի խոսքով՝ Հայաստանում քրդերի հետ կապված իրավիճակն այսօր նորմալ է և նրանց հանդեպ բացահայտ անհանդուրժողականություն չկա[12]։ Հայաստանի ընտրական օրենսգիրքը քրդական փոքրամասնության ներկայացուցչության համար Ազգային ժողովում նախատեսում է մեկ տեղ[17]։

Հինգշաբթի

Կիտրոն— Կիտրոնի ծննդավայրը համարվում է Հնդկաստանն ու Չինաստանը։ Հնում կիտրոնը կոչվում էր հնդկական խնձոր։ Եվրոպան առաջին անգամ ծանոթացավ բաց դեղին, թթու մրգի հետ արաբների շնորհիվ, որոնք 11-րդ դարում դրանք բերեցին Իսպանիա: Կիտրոնը Ամերիկա եկավ, ինչպես շատ այլ բաներ, Քրիստոֆեր Կոլումբոսի շնորհիվ, և 16-րդ դարից այն սկսեց աճեցնել Ֆլորիդայում։ Ամերիկացիները շատ արագ գնահատեցին կիտրոնի բուժիչ հատկությունները և սկսեցին ցիտրուսը վաճառել այն ժամանակվա մեկ հատի համար աներևակայելի բարձր գնով՝ 1 դոլար։ 17-րդ դարում Ռուսաստանում կիտրոններ չկային, դրանք կարող էին ուտել միայն հարուստները. նրանք Հոլանդիայից աղ դրած կիտրոններ էին պատվիրում։ Այժմ կիտրոնը սովորական արտադրանք է, որն աճեցվում է շատ երկրներում՝ ԱՄՆ-ում, Իսպանիայում, Հունաստանում, Իտալիայում, Իսրայելում, Թուրքիայում և շատ այլ երկրներում: Ամեն տարի ամբողջ աշխարհում հավաքվում է 14 միլիոն տոննա կիտրոն։ Կիտրոնների մեծ մասը հավաքվում է Մեքսիկայում և Հնդկաստանում: Կիտրոնի մասին տարբեր լեգենդներ են շրջանառվում. Ասում են, որ Հին Հունաստանում թունավոր օձի խայթոցով մահապատժի դատապարտված հանցագործներից մեկը ողջ է մնացել, որովհետև խայթոցից անմիջապես հետո կիտրոնի հյութ է խմել, որը նրան պաշտպանել է օձի թույնից։ Սակայն, չնայած կիտրոնի օգտակարությանը, ոչ բոլորն են կարող ընդունել նրա ակտիվ թթու համը։

ՀԱՐՑԵՐ ԵՒ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ 

02.03.2024

  1. Ի՞նչ է կլիման:
    Տվյալ վայրին բնորոշ միանման եղանակների բազմամյա կրկնու­թյունը կոչվում է կլիմա:
  2. Կլիման ձևավորող ի՞նչ գործոններ գիտեք:
    Դրանցից առավել կարևոր են աշխարհագրական լայնությունը, տե­ղանքի բարձրությունը, օվկիանոսների ազդեցությունը, գերիշխող քամիները, ծովային հոսանքները և այլն:
  3. Ձեր բնակավայրի կլիման ձևավորող ո՞ր գործոնն է գլխավորը։
    Ցամաքային կլիման առաջանում է ցամաքների վրա: Ձմեռը ցուրտ է, իսկ ամառը տաք: Տեղումները քիչ են: Նման կլիմա ունի նաև մեր հանրա­պետությունը։
  4. Թվարկեք կլիմայի հիմնական տիպերը: Ո՞ր կլիմայի տիպն է բնո­րոշ ձեր բնակավայրին:
    Կլիմայի հիմնական տիպերը: Երկրագնդի վրա առանձնացվում են կլիմայի հետևյալ հիմնական տիպերը՝ ծովային, ցամաքային, մուսսոնային և միջերկրածովային:Me8
  5. Ինչո՞վ է ծովային կլիման տարբերվում ցամաքայինից:
    Ծովային կլիման ձևավորվում է ծովերի և օվկիանոսների առափնյա շրջաններում: Ծովային կլիմային բնորոշ են ամբողջ տարին թափվող ա­ռատ տեղումներ և օդի ջերմաստիճանի փոքր տատանումներ:Ցամաքային կլիման առաջանում է ցամաքների վրա: Ձմեռը ցուրտ է, իսկ ամառը տաք: Տեղումները քիչ են: Նման կլիմա ունի նաև մեր հանրա­պետությունը։Ինչո՞վ է մուսսոնային կլիման տարբերվում միջերկրածովայինից:
    Ծովային կլիման ձևավորվում է ծովերի և օվկիանոսների առափնյա շրջաններում: Ծովային կլիմային բնորոշ են ամբողջ տարին թափվող ա­ռատ տեղումներ և օդի ջերմաստիճանի փոքր տատանումներ:
    Ցամաքային կլիման առաջանում է ցամաքների վրա: Ձմեռը ցուրտ է, իսկ ամառը տաք: Տեղումները քիչ են: Նման կլիմա ունի նաև մեր հանրա­պետությունը։
    6․Ինչո՞վ է մուսսոնային կլիման տարբերվում միջերկրածովայինից:
  6. Մուսսոնային կլիմայի ձևավորման գլխավոր պատճառը ձեզ արդեն հայտնի մուսսոնային քամիններն են, որոնք հիմնականում դիտվում են ծովափնյա շրջաններում: Կլիմայի այս տիպին բնորոշ են ցուրտ ու չոր ձմեռներ և տաք ու խոնավ ամառներ:
    Միջերկրածովային կլիմա անվանումը հուշում է, որ կլիմայի այս տիպը բնորոշ է հենց Միջերկրական ծովի առափնյա շրջաններին: Ձմեռը մեղմ է ու խոնավ, իսկ ամառը՝ չոր ու շոգ:

1․ Ինչի՞ շնորհիվ են սպիտակ արջերը ձմռան ցրտին դիմանում։

Բևեռային արջերն ունեն ճարպի հաստ շերտ, որը հիանալի կերպով պահպանում է ջերմությունը:
2․ Քանի՞ ասանտիմ կարող է լինել սպիտակ արջի ճարպի հաստությունը։

Արջերի ճարպի հաստությունը կարող է հասնել 10 սանտիմետրի
3․ Մոտավորապես քանի՞ գրամ են կշռում արջի ձագերը։


4․ Կանաչով նշված բառի օրինակով կազմեք հետևյլ բառերի գերադրական աստիճանները՝ մեծ, փոքր, երկար, ցուրտ, դառը, քաղցր, բարի։
5․ Շարունակեք ըստ օրինակի, ստացված բառերով կազմեք նախադասություններ՝ քար-քարով, սառույց- սառույցով, ձագ, կիլոմետր, ճարպ, կաթ։

Երկուշաբթի

Անտառ

Բոլորս գիտենք, որ երկիր մոլորակի վար անտառները շատ մեծ տարածք են զբաղեցնում և կարևոր նշանակություն ունեն։ Անտառների ամենակարևոր գործառույթը մաքուր օդի ապահովումն է։ Մեկ տարվա ընթացքում ծառն այնքան ածխաթթու է կլանում, որքան արտադրում է ավտոմեքենան՝ հազար կիլոմետր անցնելիս: Անտառում գտնվող մարդն իրեն շատ լավ է զգում։ Մարդու սիրտն աշխատում է ավելի դանդաղ, շնչառությունն ավելի հանգիստ է դառնում, զայրույթը, լարվածությունն անցնում են, և մարդը հանգստանում է: Անտառները մարդուն անհրաժեշտ են նաև փայտանյութի համար։ Մի մարդը իր կյանքի ընթացքում միջինը 100 խորանարդ մետր փայտ է ծախսում:

Առաջադրանքներ

  1. Դեղինով նշված բառերի հականիշները գրեք։
  2. Շարունակեք հետևյալ նախադասությունները։
    Անտառները մարդուն անհրաժեշտ են․․․․․․․․․․․․․․։
    Մեկ տարվա ընթացքում ծառն այնքան ածխաթթու է կլանում,․․․․․․․․․․․․․․․․․․։
    Անտառում գտնվող․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
  3. Կապույտով նշված բառերի համար գրեք ինչպիսի հարցին պատասխանող բառեր․
  4. Պատասխանեք հարցերին։
    Ի՞նչ կարևոր դեր ունեն ծառերը երկրագնդի համար։
    Կարո՞ղ է մարդն ապրել առանց կանաչ տարածքների։