1․ Ինչի՞ շնորհիվ են սպիտակ արջերը ձմռան ցրտին դիմանում։

Բևեռային արջերն ունեն ճարպի հաստ շերտ, որը հիանալի կերպով պահպանում է ջերմությունը:
2․ Քանի՞ ասանտիմ կարող է լինել սպիտակ արջի ճարպի հաստությունը։

Արջերի ճարպի հաստությունը կարող է հասնել 10 սանտիմետրի
3․ Մոտավորապես քանի՞ գրամ են կշռում արջի ձագերը։


4․ Կանաչով նշված բառի օրինակով կազմեք հետևյլ բառերի գերադրական աստիճանները՝ մեծ, փոքր, երկար, ցուրտ, դառը, քաղցր, բարի։
5․ Շարունակեք ըստ օրինակի, ստացված բառերով կազմեք նախադասություններ՝ քար-քարով, սառույց- սառույցով, ձագ, կիլոմետր, ճարպ, կաթ։

Երկուշաբթի

Անտառ

Բոլորս գիտենք, որ երկիր մոլորակի վար անտառները շատ մեծ տարածք են զբաղեցնում և կարևոր նշանակություն ունեն։ Անտառների ամենակարևոր գործառույթը մաքուր օդի ապահովումն է։ Մեկ տարվա ընթացքում ծառն այնքան ածխաթթու է կլանում, որքան արտադրում է ավտոմեքենան՝ հազար կիլոմետր անցնելիս: Անտառում գտնվող մարդն իրեն շատ լավ է զգում։ Մարդու սիրտն աշխատում է ավելի դանդաղ, շնչառությունն ավելի հանգիստ է դառնում, զայրույթը, լարվածությունն անցնում են, և մարդը հանգստանում է: Անտառները մարդուն անհրաժեշտ են նաև փայտանյութի համար։ Մի մարդը իր կյանքի ընթացքում միջինը 100 խորանարդ մետր փայտ է ծախսում:

Առաջադրանքներ

  1. Դեղինով նշված բառերի հականիշները գրեք։
  2. Շարունակեք հետևյալ նախադասությունները։
    Անտառները մարդուն անհրաժեշտ են․․․․․․․․․․․․․․։
    Մեկ տարվա ընթացքում ծառն այնքան ածխաթթու է կլանում,․․․․․․․․․․․․․․․․․․։
    Անտառում գտնվող․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
  3. Կապույտով նշված բառերի համար գրեք ինչպիսի հարցին պատասխանող բառեր․
  4. Պատասխանեք հարցերին։
    Ի՞նչ կարևոր դեր ունեն ծառերը երկրագնդի համար։
    Կարո՞ղ է մարդն ապրել առանց կանաչ տարածքների։

Երեքշաբթի

Ոսկե շղթան — Լինում է չի լինում երկու գյուղացի հարևաններ են լինում: Նրանք զբաղվում են հողագործությամբ:
Մի օր ստացվում է այնպես, որ հարևաններից մեկը աշխատանք է գտնում քաղաքում և այլևս ժամանակ չի ունենում զբաղվել հողագործությաբ և հողը վարձակալության է տալիս իր հարևանին:
Գարնանը հողը փորելիս հարևանը մի ոսկյա շղթա է գտնում: Վերցնում է և գնում հողատիրոջ տուն:
-Սա քո շղթան է, քո հողից եմ գտել վերցրո՛ւ.- ասում է հարևանը:
-Ո՛չ, դա իմը չէ, քոնն է, ես հողը քեզ եմ տվել վարձակալության, ուրեմն՝ այն քոնն է,- ասում է հողատերը:
Սկսում են շղթայի պատճառով վիճել:
Վիճում են, վիճում և դուրս են գալիս փողոց: Նրանց է մոտենում մի մուրացկան, որը փող էր մուրում: Հարևանները նայում են իրար երես, ժպտում են միմիանց և որոշում են ոսկյա շղթան նվիրել մուրցկանին: Նրանք գտնում են, որ այդպես ավելի ճիշտ կլինի, համ նրանք չեն վիճի, համ էլ մուրացկանին շղթան ավելի էր պետք:

Առաջադրանքներ

1. Տեքստից դուրս գրիր հինգ գոյական:
2. Ինչո՞ւ է հարևանը հողը վարձակալության տալիս:
3. Տեքստին ուրիշ վերնագիր մտածիր:
4. Քո կարծիքով ճիշտ էին անում, որ վիճվում էին շղթայի պատճառով: Դու ինչպե՞ս կվարվեիր:
5. Ինչո՞ւ էր շղթան ավելի անհրաժեշտ մուրացկանին:
6․ Բառերին տվեք վերջավորություններ և նախադասություն ստացե՝ Նրանք մոտենալ մի մուրացկան, որ փող մուրալ։

  • Թումանյանական խնդիրներ և խաչբառ

1.«Պոչատ աղվեսի» պոչը նրա  մարմնի երկարության 5/9 մասն էր։ Որքա՞ն էր աղվեսի պոչի երկարությունը, եթե աղվեսի մարմնի երկարությունը 90 սմ էր։

9x9x5=50

2.  «Շունն ու կատուն» բալլադում կատուն 40 սմ երկարությամբ   գառան մորթուց կարող էր շան համար 1 գդակ կարել։ Որքա՞ն էր շան ճանկած  գառան  մորթու երկարությունը, եթե կատուն այդ մորթուց իր համար 3 միանման  գդակ կարեց, որոնցից յուրաքանչյուրի երկարությունը  շան 1  գդակի  համար անհրաժեշտ գառան մորթու  երկարության  3/4  մասն է կազմում:40:4×3=30

30×3=90

3.  «Ոսկու կարասը» հեքիաթում, եթե իմաստունները վճռեին, որ  կարասի մեջ եղած ոսկու  2/6 մասը պետք է տալ  վարող գյուղացուն, իսկ մնացած մասը` հողատիրոջը, ապա հողատիրոջը  ոսկու  ո՞ր մասը կհասներ։

6/6-2/6=46

4.  «Բարեկենդանը» հեքիաթում մարդը որքա՞ն բրինձ էր գնել, եթե  յուղն ու բրինձը միասին  100 կգ էին  ու  հայտնի է, որ բրինձը  3 անգամ շատ էր կշռում յուղից։

5. «Կիկոսի մահը» հեքիաթում  հայրը աղջկան  ուղարկում է աղբյուրից ջուր բերելու  և  տալիս է  5 լ և 4 լ տարողությամբ 2 կուժ։  Կկարողանա՞  այդ կուժերի  օգնությամբ աղջիկը  աղբյուրից բերել  ճիշտ 2 լ  ջուր։

6. Թումանյանական խաչբառ(pdf)СКАЧАТЬ

Թումանյանական խաչբառ(word)СКАЧАТЬ

7.Սիրելի սովորողներ, ընտրեք Հովհաննես Թումանյանի հեքիաթներից որևէ մեկը և կազմեք խնդիր:

8. Սիրելի սովորողներ, ընտրեք Հովհաննես Թումանյանի հեքիաթներից որևէ մեկի վերնագիրը, օգտվեք թվերը գրելու հնամենի եղանակից, կազմեք խաչբառ, որի պատասխանը լինի հենց այդ վերնագիրը:

9. Կրճատեք կոտորակները.

  • 30/60
  • 15/25
  • 49/63
  • 51/6
  • 84/24
  • 35/70
  • 45/125
  • 11/121
  • 32/72
  • 45/100
  • 25/100

Չորեքշաբթի

Դելֆիններ— Բազմաթիվ պատմություններ կան այն մասին, թե ինչպես են դելֆինները փրկում խեղդվող մարդկանց, որի համար էլ դելֆինները համարվում են մարդկանց լավագույն փրկողները։ Ամենահայտնի դեպքերից մեկը տեղի է ունեցել Եգիպտոսում 1966թ. Անգլիացի Մարտին Ռիչարդսոնը որոշել է սուզվել Միջերկրական ծովում։ Զբոսաշրջիկի բախտը շատ չի բերել, շնաձուկը նկատել է նրան և հարձակվել նրա վրա։ Գիշատիչ ձուկն կծել էր մարդու մարմնի մի մասը, երբ նրան օգնության հասան դելֆինները: Նրանք սկսեցին քշել շնաձկանը և փրկեցին երիտասարդի կյանքը։ Մեկ այլ դեպք տեղի ունեցավ 2002 թվականին Ավստրալիայում։ Գրանթ Դիքսոնն իր ընկերների հետ գնացել էր ձկնորսության: Հանկարծ փոթորիկ սկսվեց, և փոքր ձկնորսական նավը խորտակվեց: Դիքսոնի երկու ընկերները անհետացան ջրի տակ, և Դիքսոնը մնաց միայնակ։ Հետո մի շնաձուկ լողաց նրա մոտ և սկսեց պտտվել նրա շուրջը, բայց օգնության հասան դելֆինները, որոնք 40 րոպե պտտվեցին մարդու կողքին, մինչև որ նրան օգնության հասան ուրիշ նավով։

Առաջադրանքներ

1․ Կանաչով նշված բառերը դրեք ուղիղ ձևով։
մարդ
Եգիպտոս 
 դելֆիլ
 փրկեցին 
խորտակվեց
նավ
2․ Շարունակեք նախադասություններն ինքնուրույն

  • Դելֆինները մարդու բարեկամներն նե, որովհետև Մարդ նրա ընկերնե
  • Շնաձկերը դելֆիններին չեն սիրում, քնաի որ նրացձայներից
  • Եթե ես դելֆին ունենայի,ես նրանց հետ կլողալ

3․ Տեքստից դուրս գրեք ություն վերջածանց ունեցող 3 բառ և առանձնացրեք դրանց արմատները։

4․ Շարունակեք ըստ օրինակի՝ ձուկ-ձկներ, մարդ մարդիկ նավ, գայլ, շնաձուկ, դելֆին, ջուր, որսորդ։

Պանդաներ — Պանդաները սև և սպիտակ արջուկներ են, որոնք ապրում են Չինաստանում։ Պանդաները սննդի և քնի մեծ սիրահարներ են: Օրվա ընթացքում 14  ժամ նրանք ուտում են, իսկ մնացած ժամանակն անցկացնում են քնելով։ Օրվա ընթացքում հասուն պանդան կարողանում է ուտել 12-ից 38 կգ բամբուկ: Բամբուկից բացի պանդաներն ուտում են մրգեր։ Պանդաները սովորաբար ունենում են մեկ կամ երկու ձագն, սովորաբար կաթը բավականացնում է մեկին, իսկ մյուսը առանց կաթ մնալով՝ սատկում է։ Պանդաներն իրենց առջևի թաթերին ունեն 6 մատ: Վեցերորդ մատը գտնվում է առանձին, դա օգնում է նրանց պահել բամբուկի ցողունները թաթում: Ոչ բոլոր պանդաներն են սև ու սպիտակ: Բնության մեջ կան նաև սպիտակ և շագանակագույն պանդաներ։ Պանդաները երկրի վրա ապրել են միլիոնավոր տարիներ առաջ: Բուլղարիայում հայտնաբերվել են պանդաների մնացորդներ, որոնք ապրել են 5-7 միլիոն տարի առաջ։ Պանդաները ժամանակին ապրել են ողջ Չինաստանում, սակայն այժմ նրանք ապրում են Չինաստանի լեռնային շրջաններում միայն։ Նրանց պաշտպանության համար Չինաստանում ստեղծվել է 50 արգելոց։

Առաջադրանքներ

  • Ո՞ր երկրում են ապրում պանդաները։
    չինաստանծ
  • Պանդաներն իրենց օրն ինչպե՞ս են անցկացնում։
  • Տեքստից դուրս գրեք 5 հատ մեկ վանկ ունեցող բառ։
  • Քանի՞ մատ ունեն պանդաների առջի թաթերը։
  • Տառերը դասավորեք և բառեր ստացեք՝ լիոնմի, րիտա, նդպաա, մբուբակ

Ուրբաթ

Չղջիկներ — Չղջիկները զարմանալի արարածներ են․ նրանցից ոմանք սնվում են ծաղկի նեկտարով, մյուսները նախընտրում են թարմ արյուն: Բայց նրանք բոլորն ընդհանուր են նրանով, որ ցերեկը քնում են և գիշերը դուրս գալիս որսի։ Չղջիկները շփվում են իրենց հարազատների հետ՝ օգտագործելով ուլտրաձայնային ճռռոցներ և նույնիսկ միասին երգեր են կատարում։ Չղջիկների վամպիր լինելու մասին լեգենդն առաջին անգամ պատմվել է Դրակուլա վեպում, բայց իրականում էլ կան չղջիկներ, որոնք վամպիր են և սնվում են արյունով։ Վամպիր չղջիկները ապրում են միայն ամերիկյան մայրցամաքում: Այս կենդանիները խմում են խոշոր կենդանիների արյունը, սակայն կարող են հարձակվել նաև քնած մարդկանց վրա։ Վամպիր մկների խայթոցները ցավազուրկ են, քանի որ նրանք անզգայացնող ֆերմենտ են ներարկում իրենց զոհերի արյան մեջ։ Այս կենդանիների թքում պարունակվող մեկ այլ քիմիական նյութի շնորհիվ կծած վերքը երկար ժամանակ չի լավանում և արյունահոսում է։ Հայաստանում ապրող չղջիկները սնվում են միայն մոծակներով և այլ միջատներով, այսինքն՝ նրանք ոչ մի վտանգ չեն ներկայացնում մարդկանց համար։ Չղջիկների ամենափոքր տեսակները կշռում են մի քանի գրամ, իսկ ամենամեծ չղջիկի քաշը կարող է հասնել 1,6 կիլոգրամի: Չղջիկները հանգստանում են ինչ-որ տեղից գլխիվայր կախված, քանի որ նրանց համար ավելի հեշտ է կախված տեղից «ընկնել», քան գետնից բարձրանալ։ Չինարենում «երջանկություն» և «չղջիկ» բառերը նույնն են հնչում: Բնիկ ավստրալացիների և բուդդայականների կողմից այս կենդանիները համարվում են նաև բախտի ավետաբեր:

Առաջադրանքներ

1․ Հայաստանում ապրող չղջիկները ինչո՞վ են սնվում։
2․ Ինչպե՞ս են չղջիկները շփվում իրենց հարազատների հետ։
3․ Ինչո՞ւ են չղջիկների վամպիրների հետ համեմատում։
4․ Շարունակեք նախադասությունները
Վամպիր չղջիկները ապրում են ․․․․․․․․․․․․
Չինարենում «երջանկություն» և ․․․․․․․․․․
Չղջիկների ամենափոքր տեսակները կշռում են մի քանի գրամ,․․․․
5․ Գրեք դեղինով նշված բառերի հականիշները։

Երեքշաբթի

Ջայլամներ

Կա տարածված կարծիք, թե ջայլամները թաքնվելու համար գլուխները թաղում են ավազի մեջ, բայց դա իրականությանը չի համապատասխանում։ Ջայլամների գլուխը սովորաբար միշտ բարձր դիրքում է և հազվադեպ է ցած իջնում։ Դա տեղի է ունենում 3 դեպքում։ Ամենից հաճախ ջայլամը գլուխն իջեցնում է, երբ ուտելիք է փնտրում։ Երկրորդ դեպքում, երբ մանր քարեր է կուլ տալիս, որպեսզի սնունդը հեշտությամբ մարսվի ստամոքսում: Եվ վերջապես՝ երբ հետապնդումից չափազանց հոգնում է և չի կարող գլուխը վերև պահել` երկար վզի վրա, այդ ժամանակ գլուխն իջեցնում է ավազների մեջ։ Ջայլամները շատ արագավազ են և հետապնդումից փախչելիս սովորաբար հաղթող են դուրս գալիս: Առաջին հերթին, հզոր ոտքերի շնորհիվ, որոնք մեկ քայլով կարող են 4 մետր անցնել և զարգացնել մինչև 70 կմ/ժ արագություն: Այն ժամանակ, երբ ոտքերի հզորությունը չի բավականացնում, ջայլամին օգնության են հասնում թևերը: Ջայլամները թռչել չեն կարող, սակայն վազքի ժամանակ թևերն օգնում են արարգորեն փոխել ուղղությունը` առանց արարգությունը նվազեցնելու: Իսկ վրիպած գիշատիչը, սովորաբար, ի վիճակի չի լինում նորից սկսել հետապնդումը: Իսկ երբ ջայլամին «նեղն են գցում» կամ նա ստիպված է պաշտպանել իր տարածքն անցանկալի հյուրերից, այդ ժամանակ ջայլամի ոտքերը մահացու զենք են դառնում: Այդպիսի հարվածը հեշտությամբ կարող է ծռել 1,5 սմ հաստության երկաթե ձողը, կարող է կոտրել մարդու ոսկորները, փշրել առյուծի գանգը: 

Առաջադրանքներ

1․ Բառերը բառակազմորեն վերլուծեք ՝ առանձնացնելով արմատները և ածանցները՝ արագավազ, հզորություն, օգնություն, արագորեն, հեշտություն։
2․ Հետևյալ ածանցներով բառեր կազմեք՝ ան, ուհի, ություն, եղեն, արան։
3․ Վազելիս ջայլամներին ի՞նչն է օգնում իրենց ուղղությունը փոխելու համար։
4․ Իրականում ինչո՞ւ են ջայլամներն իրենց գլուխը մտցնում ավազի մեջ։
5․ Հետևյալ բառերի համար գրեք ինչպիսի՞ հարցին պատասխանող բառեր՝ ոտքեր, զենք, վիզ, գլուխ։