Պանդաներ — Պանդաները սև և սպիտակ արջուկներ են, որոնք ապրում են Չինաստանում։ Պանդաները սննդի և քնի մեծ սիրահարներ են: Օրվա ընթացքում 14  ժամ նրանք ուտում են, իսկ մնացած ժամանակն անցկացնում են քնելով։ Օրվա ընթացքում հասուն պանդան կարողանում է ուտել 12-ից 38 կգ բամբուկ: Բամբուկից բացի պանդաներն ուտում են մրգեր։ Պանդաները սովորաբար ունենում են մեկ կամ երկու ձագն, սովորաբար կաթը բավականացնում է մեկին, իսկ մյուսը առանց կաթ մնալով՝ սատկում է։ Պանդաներն իրենց առջևի թաթերին ունեն 6 մատ: Վեցերորդ մատը գտնվում է առանձին, դա օգնում է նրանց պահել բամբուկի ցողունները թաթում: Ոչ բոլոր պանդաներն են սև ու սպիտակ: Բնության մեջ կան նաև սպիտակ և շագանակագույն պանդաներ։ Պանդաները երկրի վրա ապրել են միլիոնավոր տարիներ առաջ: Բուլղարիայում հայտնաբերվել են պանդաների մնացորդներ, որոնք ապրել են 5-7 միլիոն տարի առաջ։ Պանդաները ժամանակին ապրել են ողջ Չինաստանում, սակայն այժմ նրանք ապրում են Չինաստանի լեռնային շրջաններում միայն։ Նրանց պաշտպանության համար Չինաստանում ստեղծվել է 50 արգելոց։

Առաջադրանքներ

  • Ո՞ր երկրում են ապրում պանդաները։
    չինաստանծ
  • Պանդաներն իրենց օրն ինչպե՞ս են անցկացնում։
  • Տեքստից դուրս գրեք 5 հատ մեկ վանկ ունեցող բառ։
  • Քանի՞ մատ ունեն պանդաների առջի թաթերը։
  • Տառերը դասավորեք և բառեր ստացեք՝ լիոնմի, րիտա, նդպաա, մբուբակ