երկու սև ամպ

Վաղուց թողած բարձր ու կանաչ.
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Առաջադրանքներ

  • Բանաստեղծությունից դուրս գրեք անծանոթ բառերը, բացատրեք։
  • հողմ-ուժեղ քամի
  • հալածական-հալածվող,թափառական
  • Մգացրած բառերի համար իմաստով հակառակ զույգեր գրեք։

բարձր-ցածր, վաղուց-ներկա, չար—բարի, լայն-նեղ, տանել-բերել, միասին-առանձին

  • Ինչ կանաչ գահի մասին է խոսքը՝ «Վաղուց թողած բարձր ու կանաչ
    Գահը իրենց հանգըստության»
  • խոսքը անտառի մասին է
  • Ձեզ սև, թե՞ սպիտակ ամպերն են դուր գալիս, պատասխանը պատճառաբանե ք։
  • ես սիրումեմ սև ամպեր,որովհետև հետո անձրև է գալիս
  • Փորձեք պատկերացնել երկու սև ամպերին և նրանց մասին պատմություն հորինել։
  • Մի անգամ սևամպն ու սպիտակը վիճում են:Սև ամպը նեղանում է և սկսում է լաց լինել:Երկնքից անձրև է գալիս:Իսկ սպիտակ ամպը գրկում է նրան,որ բարիշեն:Վերջապես արև է լինում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով