Մեր համար գարունը այն է, որ տաք է խախումենք դրսում, լավ ժամանակ ենք անցկացրել իմ մայրիկի և եխպորս հետ։ Ես շատ եմ սիրում մեր բակում խաղալ և ուշ եմ տուն գալս։
Հագուստը և կոշիկները մարդու կյանքի անբաժանելի մասն են:
Նրանք ունեն ոչ միայն էսթետիկ այլև պաշտպանիչ նշանակություն:Պաշտպանում են շոգից,ցրտից,փոշուց,խոնավությունից,քամուց,արևից,կեղտից և այլն:Հագուստի որակը կախված է այն գործվացքից որից կարված է:Գործվածքները լինում են արհեստական և բնական(բամբակ,բուրդ):
Արհեստական գործվածքները կարող են առաջացնել մաշկի քոր,ալերգիա,մաշկի գրգռվածություն և այլն: Արհեստական գործվածքները ,,չեն շնչում,,:Հատկապես ներքնազգեստը պետք է լինի բամբակից:Հագուստը և կոշիկները անձնական իրեր են ցանկալի չէ ուրիշի շոր ու կոշիկ հագնելը, քանի որ այդպես կարող են փոխանցվել տարբեր մաշկային,սնկային հիվանդությունն Հագուստի խնամքը կարևոր է առողջության համար:Հագուստը լվանալու,չորացնելու,արդուկելու պահելու պայմանները պայմանական նշանների օգնությամբ գրված են լինում հագուստի պիտակների վրա:
գործվածքները ,,չեն շնչում,,:Հատկապես ներքնազգեստը պետք է լինի բամբակից:Հագուստը և կոշիկները անձնական իրեր են ցանկալի չէ ուրիշի շոր ու կոշիկ հագնելը, քանի որ այդպես կարող են փոխանցվել տարբեր մաշկային,սնկային հիվանդությունն էր:Հագուստի խնամքը կարեվոր է առողջության համար:Հագուստը լվանալու,չորացնելու,արդուկելու պահելու պայմանները պայմանական նշանների օգնությամբ գրված են լինում հագուստի պիտակների վրա:
Դեմոս Հին հունական պոլիսի լիիրավ քաղաքացիներ: Պոլիս — Հին հունական ինքնիշխան քաղաք–պետություն: Խմբիշխանություն — Կառավարման ձև, երբ իշխանությունն ավագանու ձեռքում է: ժողովրդավարություն — Կառավարման ձև, երբ օրենքների ստեղծմանը և կառավարմանը մասնակցում է ողջ ժողովուրդը: Աշխարհաժողով — Պոլիսի ազատ քաղաքացիներից կազմված ժողովրդական ժողովը` գերագույն օրենսդիր մարմինը: Օստրակիզմ — Աթենքում կիրառվող օրենք, որի նպատակն էր քվեարկության միջոցով երկրից տասը տարով վտարել ժողովրդավարության համար վտանգ ներկայացնող քաղաքացիներին: Սպարտիատներ — Սպարտայի պոլիսի լիիրավ քաղաքացիները:
Հելոտ — Սպարտայի պոլիսի անազատ բնակչությունը Ամֆիթատրոն — Թատերական ներկայացման համար կառուցված կիսաշրջանաձև շինություն: Օլիմպիական խաղեր Օլիմպիական աստվածներին նվիրված մարմնամարզական մրցումներ: Հելլենականություն Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներով սկսված դարաշրջան:
ԲԱՌԱՊԱՇԱՐ Բալկանյան թերակղզի — Թերակղզի Եվրոպայի հարավում:
Էգեյան ծով — Ծով Բալկանյան թերակղզու և Փոքր Ասիայի միջև:
Մակեդոնիա Հին պետություն Բալկանյան թերակղզու հյուսիսում։
Միջավայրը Հին հունական քաղաքակրթությունը ձևավորվել է Բալկանյան թերակղզու հարավում՝ ներկայիս Հունաստանի տարածքում՝ Էգեյան ծովի կղզիներում և Փոքր Ասիա թերակղզու արևմուտքում։ Հունաստանը հիմնականում լեռնային երկիր է, որտեղ քիչ են երկրագործության համար պիտանի հողերը: Հացահատիկային կուլտուրաների մշակման համար նպաստավոր պայմանների սղությունը խոչընդոտում էր բնակչության կենսապահովման խնդիրը: Այդ պատճառով այստեղ ավելի զարգացած էին անասնապահությունը և այգեգործությունը: Պարենի խնդիրը, ինչպես նաև կլիմայական պայմանների տատանումները պատճառ դարձան, որպեսզի հույների մի մասը արտագաղթեր երկրից: Զարգացած նավագնացության շնորհիվ նրանք Միջերկրական և Սև ծովերի առափնյա շրջաններում հիմնադրեցին նոր բնակավայրեր` գաղութներ (օրինակ՝ ներկայիս Մարսելը, Նեապոլը, Տրապիզոնը և այլն):
Հունական քաղաքակրթության սկիզբը Հունական քաղաքակրթության սկիզբը Կրետե-միկենյան դարաշրջանն է (Ք. ա. III-II հազ.): Այս դարաշրջանում աչքի էր ընկնում հունական ամենախոշոր կղզի Կրետեում ստեղծված պետությունը, որի մայրաքաղաքը Կնոսոսն էր: Ըստ հունական ավանդության՝ Կրետեի արքա Մինոսը իրեն էր ենթարկել Էգեյան ծովի ավազանի երկրները և բոլորը նրան հարկատու էին: Նա միաժամանակ պետության աշխարհիկ և հոգևոր գերագույն ղեկավարն էր: Կրետեի պետությունը անկում ապրեց Ք. ա. XV դարում մեծ ուժգնության հրաբխի ժայթքման հետևանքով, որից հետո այն նվաճվեց հունալեզու աքայացիների կողմից:
Պոլիսի ձևավորումը Ք. ա. VIII–VI դարերում սկսում են ձևավորվել բազմաթիվ փոքր քաղաք–պետություններ, որոնք կոչվում էին պոլիսներ Առավել խոշոր պոլիսներն էին Կորնթոսը, Աթենքը, Մեգարան, Սպարտան: ժողովրդի (դեմոս) մեծամասնությունը ազատ գյուղացիներն էին: Բնակչության վերնախավը կազմում էր տոհմային ավագանին, որն ուներ և՛ հող, և՛ հարստություն, և՛ հասարակական բարձր դիրք: Պետության կառավարումը ավագանու ձեռքում էր: Կառավարման այս ձևը կոչվում էր խմբիշխանություն (օլիգարխիա): Դեմոսի ստորին խավը պայքարում էր ավագանու դեմ իր իրավունքների համար: Շատ պոլիսներում դեմոսը հաղթեց, և ստեղծվեց կա ռավարման նոր համակարգ՝ ժողովրդավարություն (դեմոկրատիա): Հին Հունաստանի պոլիսներից առավել խոշորը և հզորը Աթենքն ու Սպարտան էին:
Աթենական պոլիսը Ք. ա. 594 թ. Աթենքում կառավարիչ Սոլոնի բարեփոխումների շնորհիվ հաստատվեցին ժողովրդավարական կարգեր: Այսուհետև պոլիսի կառավարման գործին մասնակցում էին բոլոր չափահաս տղամարդիկ: Մարդկանց ծագումն այլևս վճռորոշ նշանակություն չուներ: Աթենքի գերագույն օրենսդիր մարմինը աշխարհաժողովն էր՝ էկլեսիա: Այն ընտրում էր կառավարման նոր բարձրագույն մարմին՝ ստրատեգոսների խորհուրդ:
Աթենքում գործում էր նաև օստրակիզմի իրավունքը: Ամեն տարի Աշխարհաժողովի մասնակիցներին առաջադրվում էր հետևյալ հարցը. «Ո՞ւմ ես համարում Աթենքի համար վտանգավոր»: Նախապես բաժանված կավե սալիկների (օստրակոն) վրա յուրաքանչյուրը գրում էր նրա անունը, ում համարում էր այդպիսին: Ով ամենից շատ էր հիշատակվում, տասը տարով վտարվում էր քաղաքից: Այն ի սկզբանե նախատեսված էր, որպեսզի թույլ չտրվի որևէ մեկին բռնի ուժով տիրել իշխանությանը։ Սակայն ժամանակի ընթացքում օստրակիզմը վերածվեց քաղաքական պայքարի միջոցի:
Հին Սպարտայի պոլիսը Սպարտայի պոլիսը օլիգարխիական բնույթ ուներ: Սպարտայի բնակչությունը բաղկացած էր երկու ոչ իրավահավասար դասերից` փոքրաքանակ սպարտիատներից և մեծաքանակ հելոտներից: Սպարտիատներն իրենց ունեցվածքով և իրավունքներով հավասար էին: Նրանք չէին զբաղվում երկրագործությամբ և արհեստներով, այլ զինվորներ էին և ժամանակի մեծ մասը նվի րում էին մարմնակրթությանը և ռազմական գործին: Սպարտիատները Հին Հունաստանի ամենաարհեստավարժ զինվորներն էին: Նրանք ապրում էին համեստ և չափավոր կյանքով, քչախոս էին: Նրանց քչախոսությունը և կարճ ու կտրուկ պատասխանները դարձել են թևավոր խոսք՝ լակոնիկ խոսելաոճ:
Պատերազմ գնալիս սպարտացի զինվորն ուներ միայն մեկ ճանապարհ՝ հաղթել կամ զոհվել: Որդուն պատերազմ ուղարկող մայրը, նրան տալով վահանը, պատվիրում էր. «Վահանով կամ վահանի վրա»: Դա նշանակում էր, որ զինվորը պետք է կա՛մ հաղթի, կա՛մ զոհվի և Սպարտա բերվի վահանի վրա: Յուրաքանչյուր սպարտացի ընտանիքի տրվում էր հողակտոր՝ այնտեղ ապրող հելոտներով, որոնք պարտավոր էին մշակել հողը և սպարտիատին վճարել հարկ բնամթերքով: Հելոտները զուրկ էին քաղաքացիական իրավունքներից: Սպարտայում համատեղ կառավարում էին երկու արքաներ, որոնց իշխանությունը ժառանգական էր: Կար նաև Ծերակույտ, որը կազմված էր 28 անդամից: Նրանք ընտրվում էին ցմահ՝ ամենանշանավոր տոհմերի ներկայացուցիչներից: Արքաների հետ նրանք կազմում էին պետական կառավարման գերագույն մարմինը:
Պատասխանել հարցերին
Որտեղ է ձևավորվել հին հունական քաղաքակրթությունը՞։ Հունական քաղաքակրթության սկիզբը Կրետե-միկենյան դարաշրջանն է (Ք. ա. III-II հազ.): Այս դարաշրջանում աչքի էր ընկնում հունական ամենախոշոր կղզի Կրետեում ստեղծված պետությունը, որի մայրաքաղաքը Կնոսոսն էր:
Ինչու՞ Հին Հունաստանում դժվար էր զբաղվել երկրագործությամբ։ Հունաստանը հիմնականում լեռնային երկիր է, որտեղ քիչ են երկրագործության համար պիտանի հողերը:
Ի՞նչ դեր ուներ ծովը հին հույների կյանքում։ Զարգացած նավագնացության շնորհիվ նրանք Միջերկրական և Սև ծովերի առափնյա շրջաննեvրում հիմնադրեցին նոր բնակավայրեր` գաղութներ (օրինակ՝ ներկայիս Մարսելը, Նեապոլը, Տրապիզոնը և այլն):
Ի՞նչ նշանակություն ունեին հունական գաղութները, և ինչպիսի՞ քաղաքներ կարելի է բերել որպես օրինակ։
Ո՞ր շրջանն է համարվում հունական քաղաքակրթության սկիզբը, և ո՞ր քաղաքն էր Կրետեի պետության կենտրոնը։ Ըստ հունական ավանդության՝ Կրետեի արքա Մինոսը իրեն էր ենթարկել Էգեյան ծովի ավազանի երկրները և բոլորը նրան հարկատու էին: Նա միաժամանակ պետության աշխարհիկ և հոգևոր գերագույն ղեկավարն էր:
Ինչպե՞ս էին կոչվում հին հունական փոքր քաղաք-պետությունները։ Ք. ա. VIII–VI դարերում սկսում են ձևավորվել բազմաթիվ փոքր քաղաք–պետություններ, որոնք կոչվում էին պոլիսներ
Որո՞նք էին կառավարման հիմնական ձևերը հունական պոլիսներում։ Պետության կառավարումը ավագանու ձեռքում էր: Կառավարման այս ձևը կոչվում էր խմբիշխանություն (օլիգարխիա): Դեմոսի ստորին խավը պայքարում էր ավագանու դեմ իր իրավունքների համար: Շատ պոլիսներում դեմոսը հաղթեց, և ստեղծվեց կա ռավարման նոր համակարգ՝ ժողովրդավարություն (դեմոկրատիա):
Ինչո՞վ էին առանձնանում Սոլոնի բարեփոխումները, և ինչպե՞ս դրանք ազդեցին Աթենքի ժողովրդավարության վրա։ Ք. ա. 594 թ. Աթենքում կառավարիչ Սոլոնի բարեփոխումների շնորհիվ հաստատվեցին ժողովրդավարական կարգեր: Այսուհետև պոլիսի կառավարման գործին մասնակցում էին բոլոր չափահաս տղամարդիկ: Մարդկանց ծագումն այլևս վճռորոշ նշանակություն չուներ:
Ի՞նչ է օստրակիզմը, և ինչու՞ այն ներդրվեց։ Աթենքում գործում էր նաև օստրակիզմի իրավունքը: Ամեն տարի Աշխարհաժողովի մասնակիցներին առաջադրվում էր հետևյալ հարցը. «Ո՞ւմ ես համարում Աթենքի համար վտանգավոր»: Նախապես բաժանված կավե սալիկների (օստրակոն) վրա յուրաքանչյուրը գրում էր նրա անունը, ում համարում էր այդպիսին: Ով ամենից շատ էր հիշատակվում, տասը տարով վտարվում էր քաղաքից: Այն ի սկզբանե նախատեսված էր, որպեսզի թույլ չտրվի որևէ մեկին բռնի ուժով տիրել իշխանությանը։
Ինչո՞վ էր տարբերվում Սպարտայի ռազմական համակարգն ու հասարակական կառուցվածքը Աթենքից։ Սպարտայի պոլիսը օլիգարխիական բնույթ ուներ: Սպարտայի բնակչությունը բաղկացած էր երկու ոչ իրավահավասար դասերից` փոքրաքանակ սպարտիատներից և մեծաքանակ հելոտներից:
Գոյական անուններն ունեն երկու թիվ՝ եզակի և հոգնակի։ Եզակի թիվը ցույց է տալիս եզակի, մասնավոր առակա կամ տվյալ տեսակի առարկան ընդհանրապես, ինչպես՝ ծառ, տղա։ Բառի ուղիղ ձևն է։ Հոգնակի թիվը ցույց է տալիս նույն տեսակի մեկից ավելի առարկաներ՝ ծառեր, տղաներ։ Կազմվում է եր և ներ վերջավորությունների միջոցով։ Միավանկ բառերին ավելանում է եր վերջավորությունը, իսկ բազմավանկներին՝ ներ-ը։
4․ Կարդա՛ Թումանյանի ստեղծագործությունը՝ դուրս գրելով գոյականներն ու նշելով տեսակը։
ՄԱՅՐԸ
Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը։ Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։ Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվարթ ճիչով հայտնվում էր մեր գյուղում ու մեր կտուրի տակ։ Եվ ի՜նչ քաղցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»։ Եվ ահա նորից գարնան հետ վերադարձել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։ Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերավ ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։ Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգուշը կամ ամենից սովածը, շտապեց, ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։ Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։ — Փի՛շտ, փի՛շտ, — վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից՝ նրա շուրջը թրթռալով ու կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ կատարվեց, որ անկարելի էր մի բան անել։
Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտում էր ամբարի շուրջը, իսկ մենք՝ երեխաներս, մի-մի փայտ առած պտտում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը, դունչը լիզելով։ Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, իջավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկավ։ Մին էլ տեսանք՝ հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։ Վազեցինք, տեսանք՝ մեռած, ընկած է ծառի տակին։ Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը։
Իմ մայրիկը աշխարհի ամենաբարի,ամենասիրունն է։ նա մեզ վրա չի բարկանում և չի պատժում, երբ սխալ ենք անում,իսկ տատիկիս բակում մի մայրիկ կա,որ ամեն օր ծեծում է իր երեխաներին։ Ես շատ ուրախ եմ,որ իմ մայրը այդպիսին չէ։
Առողջ եղունգը հարթ է, փայլուն և նուրբ վարդագույն երանգով։
Եղունգների խնամքը շատ կարևոր է առողջություն համար։ Քանի, որ նրա տակ ու հավաքված կեղտն ու միկրոբները կարող են հիվանդության պատճառ դառնալ։ Այդ թվում ճճվակրություն։
Եղունգների աճը անընդհատ է, ժամանակ առ ժամանակ դրանք պետք է կտրել ըստ անհրաժեշտության։ Եղունգները հեշտ է կտրել լողանալուց հետո, երբ դրանք փափուկ են։ Եղունգները կրծել շատ վնասակար և վատ սովորություն է։
Ձեռքերի եղունգները կտրում են կլոր, իսկ ոտքերինը ուղիղ։
Ճշմարտության մոլորակը
Այս էջը պատրաստված է պատմության դասագրքից,
որով սովորում են Մուն մոլորակի դպրոցներում:
Հոդվածը Բրուն անունով մի մեծ գիտնականի մասին է /ասենք, որ բոլոր բառերը վերջանում են
,,ուն,,-ով. այնտեղ, օրինակ, չեն ասում լուսին,
ասում են՝ լուսուն, ոչ թե շիլա են ասում,
այլ շիլուն և այլն/: Ահա այդ էջը:
,,Բրունը՝ գյուտարարը, որն ապրել է
2000 տարի առաջ, ներկայումս պահվում է
սառնարանում: Նրան կարթնանցնեն 49 000
դար հետո, որպեսզի նորից սկսի ապրել: Նա դեռ գրկանոց երեխա էր, երբ
հայտնագործեց ծիածան ստեղծող մեքենա, որն աշխատում էր ջրով և օճառով:
Սովորական պղպջակների փոխարեն նրանից դուրս էին թռչում տարբեր չափերի
ծիածաններ. Երբեմն այնքան մեծ, որ կարող էին ձգվել երկնքի մի ծայրից մյուսը:
Դրանք ծառայում էին տարբեր նպատակների . այդ ծիածանների վրա նույնիսկ
լվացք էին փռում: Դեռ մսուր-մանկապարտեզում երկու փայտե ձողերով խաղալիս նա ձեռքի գայլիկոն
հայտնագործեց, որով ջրի մեջ անցքեր էին բացում: Այդ գործիքը բարձր
գնահատվեց ձկնորսների կողմից, որոնք այն օգտագործում էին, երբ
ձկները խայծը կուլ չէին տալիս:
Տարրական դպրոցի առաջին դասարանում նս ստեղծեց տանձերին
2․Յուրաքանչյուր շարքի չորս բառերն ի՞նչ ընդհանուր հատկանիշ ունեն, որ նույն շարքի մեկ բառը չունի:
աշխարհ ուրախություն հետախույզ սարդ
աղվես մահճակալ սեր պարուհի
Նեղոս հիացմունք երգչուհի աղջիկ
աթոռ խաղաղություն ուսուցիչ օդաչու
աշխատանք վայելք բժիշկ մկրատ
1․Աշխարհ, ուրախություն, հետախույզ, սարդ Սարդ չի համապատասխանում, քանի որ մյուս բառերը կապված են մարդկանց հետ , իսկ սարդն առարկա է։ 2․Աղվես, մահճակալ, սեր, պարուհի Մահճակալը չի համապատասխանում, քանի որ մյուս բառերն անվանում են կենդանիներ կամ մարդկանց, իսկ մահճակալն առարկա է։ 3․Նեղոս, հիացմունք, երգչուհի, աղջիկ Նեղոս չի համապատասխանում, մյուս բառերը վերացական են , իսկ Նեղոսը գետի անուն է։ 4․Աթոռ, խաղաղություն, ուսուցիչ, օդաչու Աթոռ չի համապատասխանում, քանի որ բոլորը մասնագիտություն կամ հասկացություն են, իսկ աթոռն առարկա ։
3․ Գրի՛ր․
Հինգ հատուկ, հինգ հասարակ գոյական հատուկ գոյական — Սարգիս,Երևան,Անի,Իտալիա,Տիգրան հասարակ գոյական-գյուղ,մարդ,գայլ,ծառ
Հինգ թանձրացական, հինգ վերացական գոյական թանձրացական-ամրոց,սեղան,շուն,անտառ,ափսե։ վերացական-սեր,երջանկություն,պատերազմ,խաղաղություն
Հինգ անձ ցույց տվող, հինգ իր ցույց տվող գոյական անձ ցույց տվող-ընկեր,քույր,տատիկ,Արամ,զինվոր հինգ իր ցույց տվող գոյական-հեռախոս,բաժակ,դաշնամուր,աթոռ,բազմոց
Հինգ շնչավոր, հինգ անշունչ գոյական շնչավոր-եղբայր,հայր,կատու,փիղ,մուկ անշունչ-շոր,մեքենա,շապիկ,դուռ,տիկնիկ
ա. Ներկայացրո՛ւ։ Ինչպե՞ս հաջողվեց Արգիշտի I և Սարդուրի II արքաներին Վանի թագավորությունը վերածել տարածաշրջանի ուժեղագույն պետության։ Նվաճումներով,թշնամիներին հաղթելով,ամրոցներ, ջրանցքներ կառուցելով բ. Վերլուծի՛ր։ Ինչո՞ւ էր Վանի կառավարությունը վերաբնակեցումներն իրագործելիս մանրակրկիտ ծրագրում դրանք։ Վանի թագավորությունը վերաբնակեցումները մանրակրկիտ ծրագրում էր, քանի որ դրանք կարևոր դեր ունեին պետության հզորացման մեջ։ գ. Բացատրի՛ր: Ինչո՞ւ էր Սարգոն II-ի կողմից Մուսասիրի նվաճումը Վանի թագավորության համար ամենամեծ կորուստը։Սարգոն II-ի կողմից Մուսասիրի նվաճումը Վանի թագավորության համար համարվում էր ամենամեծ կորուստը, քանի որ Մուսասիրը ուներ շատ կարևոր ռազմավարական և հոգևոր նշանակություն։